«Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին ընդգրկվել է Պրեմիեր լիգայի փառքի սրահում։
Այս մասին հայտնում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։
Ուեյնի հետ միասին Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել է «Արսենալի» նախկին ավագ Պատրիկ Վիեյրան, ով ներկայումս «Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչն է:
Հավելենք, որ Դեյվիդ Բեքհեմը, Ալան Շիրերը, Ֆրենկ Լեմպարդը, Սթիվեն Ջերարդը ևս նախկինում ընդգրկվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում։