Այս ամառ ԱՄՆ-ում տեղի կունենա «Էլ Կլասիկոն», հայտնում է Marca հրատարակությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնել Լաս Վեգասի նոր մարզադաշտում։
Նշվում է, որ մադրիդցիները ևս երկու խաղ կանցկացնեն Կալիֆորնիայում, հնարավոր է՝ Լոս Անջելեսում և Սան Դիեգոյում, սակայն մինչմրցաշրջանային նոր շրջագայության մանրամասները դեռևս չեն բացահայտվել։
Անցած կիրակի «Բարսելոնան» ընդհատեց Մադրիդի «Ռեալի» հինգ հաղթանակների և վեց անպարտելիության շարքը՝ «Սանտիագո Բերնաբեուում» 4-0 հաշվով հաղթելով «Ռեալին»: