ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտնել է, որ Ջանլուիջի Դոնարուման ներողություն է խնդրել «Ռեալի» հետ խաղում իր սխալի համար.
ՊՍԺ-ն պատասխան խաղում 1:3 հաշվով պարտվեց մադրիդյան ակումբին և դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլից:
«Դոնարուման ներողություն է խնդրել, զղջում է սխալի համար, բայց նա յուրահատուկ տղա է: Արդեն հաջորդ օրը նա մարզման ժամանակ տարված էր աշխատանքով։
Չմոռանանք, թե ինչ արեց նա Եվրոպայի առաջնության ժամանակ: Ջիջին աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է», փարիզյան ակումբի կիսապաշտպանի խոսքերն է հաղորդում FIGC-ը։