Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները մարզահավաքի են ժամանել ազգային հավաքականի հանդիպումներից առաջ։
As հրատարակությունը ձեռք է բերել խաղացողների հանդիպման տեսանյութը, ինչպես նաև վերծանել է ՊՍԺ-ի աստղ Կիլիան Մբապեի խոսքերը, որոնք նա շշնջացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ականջին։
Պոգբան Մբապեին հարցրել է, թե ինչպես են նրա գործերն այժմ ՊՍԺ-ում, ինչին Կիլիանը պատասխանել է. «Ո՜նց եմ հոգնել այս ամենից»,- գրում է As-ը:
Կիլիանի դժգոհությունը կարող է կապված լինել թիմի վերջին արդյունքների հետ։ ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում 0-3 հաշվով պարտվել է«Մոնակոյին», իսկ Չեմպիոնների լիգայում պատասխան խաղում պարտվել է Մադրիդի «Ռեալին» (1-3) ու դուրս մնացել մրցաշարից։