«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հարցազրույց է անցել «Մանչեսթեր Յունայթեդում»՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ հարցազրույցը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 21-ին։ Հենց այս շաբաթվանից «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել Ռալֆ Ռանգնիկին փոխարինող նոր մարզիչ փնտրել:
Թեկնածուները, ովքեր հարցազրույց են անցել կամ դեռ պետք է անցնեն, հետևյալ մասնագետներն են՝ Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ), Խուլեն Լոպետեգին (Սևիլիա) և Լուիս Էնրիկեն (Իսպանիա):
«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը այլևս չի համարվում «կարմիր սատանաների» համար ընդունելի տարբերակ: Նշվում է, որ 52-ամյա տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի գլխավոր հավակնորդն է։