«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, թե ինչ գույք է կորցրել իր տան կողոպուտի հետևանքով։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել, երբ ֆրանսիացին մասնակցել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը (0-1):
«Ես լավ եմ, ընտանիքս էլ է լավ։ Երբ ես տուն էի գնում, իմացա, որ իմ տունը թալանել են երեք տղամարդ, ովքեր ներխուժել են այնտեղ և գողացել իմ չհրկիզվող պահարանը: Այնտեղ մորս զարդերն էին, աշխարհի առաջնության մեդալս…
Ինձ ամենաշատը վախեցրել է այն, որ դեպքի պահին իմ երկու երեխաներն են եղել տանը` դայակի հետ: Նա լսել է ամեն ինչ, զանգահարել է կնոջս ու անվտանգության աշխատակիցներին, ապա փակվել է երեխաների հետ սենյակում։ Դրանից մի քանի օր անց նա շոկի մեջ էր։ Ամենակարևորն այն է, որ երեխաներիս հետ ամեն ինչ լավ է»,- ասել է Պոգբան Le Figaro-ին տված հարցազրույցում։