Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին Կլասիկոյում կրած պարտությունից հետո քննադատել է թիմի ֆուտբոլիստներին։
«Ռեալը» չի կարող խաղալ 12-13 խաղացողներով. Մեծ թիմը, որը ցանկանում է պայքարել Չեմպիոնների լիգայի, Լա Լիգայի և Իսպանիայի գավաթի համար, չի կարող ունենալ 14 խաղացող:
Ի՞նչ է կատարվում: Նա, ով չի ցանկանում խաղալ «Ռեալում», չպետք է մնա ակումբում. Ամեն ինչ պարզ է. Թող հիմա խոսեն այդ մասին։
Այդպիսի խաղացողին ակումբը կամ Կառլո Անչելոտին պետք է ասեն. «Գնա ասուլիսի և ասա, որ չես ուզում խաղալ «Ռեալում»: «Ռեալը» վճարում է քեզ, ինչո՞ւ չես խաղում:
Եթե քեզ խնդրում են խաղալ տարին մեկ անգամ, ուրեմն պետք է խաղաս և անես առավելագույնը։
Ինչպե՞ս կարող է սա լինել: Ահա ես Անչելոտին եմ, նայում եմ պահեստայինների նստարանին, այնտեղ տեսնում եմ Ազարին, Յովիչին, Բեյլին, Իսկոյին… Իսկ դու ինձ ասում ես, որ նրանցից ոչ մեկին չի կարելի դուրս դուրս բերել: Ի՞նչ է կատարվում. Ես մոլորվել եմ։
Նայում եմ Կլասիկոն, նայում եմ Մադրիդի «Ռեալի» պահեստայիններին և տեսնում եմ, որ երկրորդ խաղակեսում մադրիդցիների առաջին փոխարինողը Մարիանոն է։ Ինչպե՞ս կարող է սա լինել: Բեյլն ու Ազարը նստած են այնտեղ, իսկ «Ռեալի» առաջին փոխարինումը Մարիանոն է, ով այս մրցաշրջանում անհասկանալի չափով է խաղացել»,- ասել է Գուտին El Chiringuito-ի եթերում: