Ամերիկացի Թեյլոր Ֆրիցը դարձավ Ինդիան Ուելսում անցկացվող Masters 1000 շարքի մրցաշարի հաղթող։
Եզրափակչում նա հաղթել է իսպանացի Ռաֆայել Նադալին՝ 6:3, 7:6 (7:5):
Ֆրիցը ԱՄՆ առաջին ներկայացուցիչն է, ով հաղթում է Ինդիան Ուելսի տղամարդկանց մենախաղի մրցաշարը 2001 թվականից ի վեր։
Անդրե Աղասին այս մրցաշարում հաջողության է հասել 21 տարի առաջ, հայտնում է Gracenote Olympic-ը։