Մաուրիսիո Պոչետինոն Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրվող մարզիչն է։
ՊՍԺ-ի մարզիչը ամսական վաստակում է 1,1 միլիոն եվրո, հայտնում է L’Equipe-ը:
Այս ցուցակում երկրորդ տեղը կիսում են «Մարսելից» Խորխե Սամպաոլին և «Նիցայից» Քրիստոֆ Գալտիեն․ նրանք ամսական վաստակում են 330 հազար եվրո։
Չորրորդ տեղում «Լիոնի» մարզիչ Պետեր Բոշն է (ամսական 250 հազար եվրո), հինգերորդում՝ «Մոնակոյից» Ֆիլիպ Կլեմենտը (150 հազար եվրո):