«Սասուոլոյի» գործադիր տնօրեն Ջովանի Կարնևալին պատասխանել է այն լուրերին, թե իրենց հարձակվող Ջակոմո Ռասպադորին կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Գործակալը չի բացառում իրադարձությունների նման զարգացումը։
«Անցյալ ամառ մենք Լոկատելիին վաճառեցինք «Յուվենտուսին»: Եթե մենք կարողանանք ևս մեկ գործարք կնքել, մենք ուրախ կլինենք:
Ռասպադորին կարող էր Անգլիա տեղափոխվել անցյալ ձմռանը, բայց մենք նրան չվաճառեցինք, քանի որ Ջակոմոն «Սասուոլոյի» առանցքային խաղացողներից մեկն է»,- մեջբերում է Կարնևալիին football-italia-ն։