Հայաստան — Չեռնոգորիա ընկերական հանդիպման տոմսերն այսօրվանից սկսած վաճառքի են հանվել Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո ՝
Հյուսիսային, Հարավային — 1000 դր.
Արևելյան — 3000, 5000 դր.
Արևմտյան — 8000 դր.
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղն աշխատում է ժամը 11:00-ից 19:00-ն:
Գործում է նաև տոմսերի առցանց (օնլայն) վաճառք՝ https://tickets.ffa.am կայքում:
Հիշեցնենք, որ մարտի 24-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։