Մարկ-Անդրե տեր Շտեգենը կազմել է ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական, որոնց հետ տարբեր ժամանակներում դուրս է եկել խաղադաշտ։
Զարմանալիորեն այդ խորհրդանշական հավաքականում չկա Լիոնել Մեսսին, հայտնում է Goal-ը։
Ամբողջական ցուցակը հետևյալն է՝ Բլասվիչ, Ռուդիգեր, Դանի Ալվեշ, Պիկե, Ալբա, Բուսկետս, Չավի, Ինյեստա, Դե Յոնգ, Ռոյս, Գյոտցե։
Հետաքրքիր է, որ Իսպանիայում հաճախ էին գրում Մեսսիի և Տեր Շտեգենի կոնֆլիկտի մասին։ Խոսակցությունները հատկապես սրվեցին նախորդ մրցաշրջանում։ Գերմանացին նույնիսկ իբր փոխել է իր միտքը «Բարսելոնայից» հեռանալու մասին Լեոյի՝ կատալոնական ակումբից հեռանալու որոշումից հետո: