Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, թե ինչու է որոշել չհրավիրել հարձակվող Մարիո Բալոտելիին ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի առաջիկա խաղերին:
«Հավաքականում կան խաղացողներ, ովքեր կարող են օգտակար լինել: Մենք շատ ժամանակ չունենք նոր բան մտածելու համար:
Հետևաբար, թիմի կորիզը կազմված է Եվրոպայի առաջնությունում հաղթած խաղացողներից: Ես չեմ կարող հավաքական հրավիրել 40 հոգու, մենք տարբեր խաղաոճի հարձակվողներ ենք հրավիրել»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում Իտալիան կհանդիպի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կխաղան Պորտուգալիան և Թուրքիան։