«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան քննադատության է ենթարկվել լրագրող Պիրս Մորգանի կողմից՝ Պյեր-Էմերիկ Օբամեյանգի՝ «Բարսելոնա» տեղափոխության համար։
Հիշեցնենք, որ գաբոնցին խզել է պայմանագիրը «զինագործների» հետ և հեռացել ազատ գործակալի կարգավիճակով։
«Օբամեյանգի ևս մեկ հիանալի գոլ՝ այս անգամ Էլ Կլասիկոյում: Նա դարձել է ամենամահաբեր գոլ խփող մեքենան «Բարսային» միանալուց ի վեր: Նրա խփած յուրաքանչյուր գոլի հետ Արտետայի՝ նրանից բաժանվելու որոշումն ավելի ու ավելի անհեթեթ է թվում: Անվճար տրանսֆեր․․․ Մենք նրան տվեցինք անվճա՜ր․․․
Նա չավարտեց իր աշխատանքը «Արսենալում», պարզապես հոգնեց նրանից, որ իրեն հրապարակայնորեն նվաստացնում է նորեկ մարզիչը։ «Արսենալի» երկրպագուները, ովքեր կարծում են, որ առանց նրա մենք ավելի լավն ենք, սխալվում են:
Ես հաճույք եմ ստանում, երբ Օբամեյանգն իր կախարդանքն է ցուցադրում «Բարսելոնայում», բայց ես զայրացած եմ, որ «Արսենալը» հրաժարվել է համաշխարհային մակարդակի այսպիսի հիանալի հարձակվողից»,- գրել է Մորգանը Twitter-ում: