Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են ՊՍԺ-ի խաղացողների միջև տարաձայնությունների մասին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, թիմը բաժանվել է երկու խմբի՝ ֆրանսախոս և հարավամերիկացի ֆուտբոլիստների։
Խմբերի միջև լարվածությունը մեծացել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո և այժմ էլ ավելի է սրվել Մոնակոյում տեղի ունեցած հանդիպումից հետո (0-3):
Նշվում է, որ խմբերից մեկը երկրորդի խաղացողներին մեղադրում է անհրաժեշտ նվիրումի բացակայության մեջ, իսկ ՊՍԺ-ի ղեկավարությունը բավական խիստ չի վերաբերվում այդ խաղացողներին։