Մոլդովացի մարզիչ Իգոր Պիկուշչակը կարիերայի ընթացքում երկրորդ անգամ կգլխավորի «Նոան»: Այս մասին հայտնում է SPORTS.md-ն: 38-ամյա մասնագֆետն արդեն համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ և այս շաբաթ կժամանի Երևան:
Երեկ «Նոան» հայտարարեց ռուս մասնագետ Վիկտոր Բուլատովի հետ պայմանագիրը խզելու մասին: Նրա գլխավորությամբ թիմը 10 խաղ է անցկացրել, որոնցից միայն երկուսում է հաղթանակ տարել:
Իգոր Պիկուշչակը 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբերը գլխավորել է «Նոան»: Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Հայաստանի գավաթակիր, սուպերգավաթակիր և պատմության մեջ առաջին անգամ խաղացել Եվրոպա լիգայում: Անցկացրել է 39 հանդիպում, որոնցում տարել է 22 հաղթանակ, 7 անգամ ոչ-ոքի խաղացել և կրել 10 պարտություն:
24 տուրից հետո «Նոան» ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: