Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Ֆաբիո Կանավարոն խոսել է թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի մասին՝ կապված մասնագետի մշտական հայտարարությունների հետ, որ ակումբը չի պայքարում Ա Սերիայում չեմպիոնության համար։
«Մաքսը ստախոս է։ Որովհետև երբ նա ասում է, որ չի հավատում տիտղոսի համար պայքարին, նա ստում է:
Որքան շատ է նա կրկնում դա, այնքան ավելի է ուժեղանում վստահությունը, որ «Յուվենտուսը» կարող է հաղթել առաջնությունը»,- Կանավարոյի խոսքերն է մեջբերում Il Mattino-ն։
«Յուվենտուսը» Ա Սերիայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում չորրորդն է: