«Մանչեսթեր Սիթին» գլխավորել է ամենամեծ եկամուտ ունեցող ակումբների ցուցակը։
Deloitte խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է ամենաբարձր եկամուտ ունեցող ակումբների տարեկան վարկանիշը։
2020/21 մրցաշրջանի արդյունքներով առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ 644,9 միլիոն եվրո եկամուտով։ Լավագույն եռյակում ընդգրկվել են Մադրիդի «Ռեալը» (640,7 մլն) և Մյունխենի «Բավարիան» (611,4):
Լավագույն տասնյակում են նաև «Բարսելոնան» (582.1), «Մանչեսթեր Յունայթեդը» (558), ՊՍԺ-ն (556.2), «Լիվերպուլը» (550.4), «Չելսին» (493.1), «Յուվենտուսը» (433.5), «Տոտենհեմը» (406.2):