Մարտի 21-ին Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշեց մերժել ՌՖՄ-ի միջնորդությունը՝ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության ընտրական փուլի փլեյ-օֆֆի Ռուսաստանի հավաքականի հանդիպումները հետաձգելու վերաբերյալ, հաղորդում է ՌՖՄ մամուլի ծառայությունը։
Այսպիսով, CAS-ը մերժել է ՌՖՄ-ի կողմից ներկայացված բոլոր հարցումները:
ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի դեմ ՌՖՄ-ի հայցերի քննարկումն ըստ էության կշարունակվի CAS-ի կողմից սահմանված ժամկետների և ընթացակարգերի համաձայն:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն որոշել են Ռուսաստանի բոլոր թիմերին հեռացնել միջազգային մրցաշարերից՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը պետք է խաղար Լեհաստանի հետ փլեյ-օֆֆի մրցաշարի կիսաեզրափակչում՝ ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար։