Հարձակվող Պաուլո Դիբալան չի երկարաձգել պայմանագիրը «Յուվենտուսի» հետ և այս ամառ կհեռանա թիմից՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս տեղեկությունը հաստատել է թուրինյան ակումբի գլխավոր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն։
«Հունվարյան տրանսֆերներով, Վլահովիչի գալով, Պաուլոյի դերն այլևս կենտրոնական չէ նախագծում: Այդ իսկ պատճառով այս լուծումն ավելի նախընտրելի էր։
Ոչ ոք երբեք կասկածի տակ չի դրել Պաուլոյի կարողությունները։ Բայց պետք էր ամեն ինչ մանրամասն դիտարկել։
Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ հունվարին։ «Յուվենտուսը» կարող էր նրան համեստ գումար առաջարկել, բայց դա անհարգալից կլիներ Պաուլոյի նկատմամբ: Որոշումն ընդունված է»,- Արիվաբենեին է մեջբերում Tuttomercatoweb-ը։