«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»։ Այդ մասին գրում է իտալական մամուլը։ Ինտերը լուրջ ծրագրեր ունի ուրուգվայցի վետերանի հետ կապված։
Աղբյուրի համաձայն՝ Կավանին Ալեքսիս Սանչեսին պոտենցիալ փոխարինող է։
Ժամանակին Կավանին հանդես է եկել «Նապոլիում»: Նա այս ակումբի պատմության լավագույն խաղացողներից է, հատկապես ներկա փուլում։ Ուրուգվայցին հանդես է եկել նաև «Պալերմո»-ում: