«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի գործակալն արդեն երկու անգամ հանդիպել է Յուվենտուսի ներկայացուցիչների հետ։
Թուրինցին կփորձի ձեռք բերել խաղացողին, եթե նա մինչեւ մայիս չերկարաձգի պայմանագիրը հռոմեացիների հետ։
Զանիոլոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը: