«Ռեալի» ղեկավարությունը մտադիր չէ հեռացնել մարզիչ Կարլո Անչելոտիին «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո։
Ակումբի ղեկավարներն այնքան էլ լավ չեն հասկացել իտալացու որոշ որոշումներ վերջին Կլասիկոյում, սակայն չեն պատրաստվում խզել պայմանագիրը նրա հետ՝ էմոցիաների ֆոնի վրա։
Պարտությունը, ամենայն հավանականությամբ, կազդի Մադրիդի ամառային սելեկցիոնային ծրագրերի վրա: Ակումբը, ըստ ամենայնի, չի սահմանափակվի Կիլիան Մբապեի տրանսֆերով։
Անչելոտիի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Նրա ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի միայն այս մրցաշրջանի ավարտին։ Եթե Մադրիդի «Ռեալը» հաղթի Լա լիգան կամ Չեմպիոնների լիգան, մարզիչը, այնուամենայնիվ, կշարունակի աշխատել թիմի հետ։