Կառլո Անչելոտին բացատրել է Լուկա Մոդրիչի անհաջող դերը տակտիկական սխեմայում Կլասիկոյի ժամանակ, գրում է Football Espana-ն:
Մոդրիչն իր համար անսովոր դիրքում էր դուրս եկել՝ կապված հարձակվող Կարիմ Բենզեմայի վնասվածքի հետ։
«Մենք ցանկանում էինք ավելի շատ տիրել գնդակին, ավելի բարձր պրեսինգի դիմել, բայց առաջին բաց թողած գոլից հետո չհետևեցինք պլանին և այն հարվածեց մեզ։ Լուկան պետք է այդ ճնշման սկիզբը դներ:
Պլանը լավը չէր։ Բարսան ավելի լավ խաղաց և արժանիորեն հաղթեց, բայց դա մեզ չի խորտակել:
Պետք է առաջ շարժվել և հավասարակշռություն գտնել: Մենք դեռ 9 միավորի առավելություն ունենք»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։