ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը «Մոնակոյի» դեմ խաղն անվանել է վատագույնը փարիզյան ակումբի համար այս մրցաշրջանում։
«Սա աղետ է։ Դժվար է մարսել։ Դա մեր տարվա վատագույն հանդիպումն էր։ Մենք եկել էինք այստեղ վայելելու և հաղթելու խաղը»,- ասել է Մարկինյոսը:
«Մենք ծանր շրջան ենք ապրում, բայց չենք հանձնվում։ Զգուշացում կա. Պետք է միջազգային խաղերից հետո վերադառնանք լավ տրամադրությամբ»,- ասել է ՊՍԺ-ի պաշտպանը RMC Sport-ին:
Ֆրանսիայի առաջնության հերթական տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջել է «Մոնակոյին»:
Փարիզյան ակումբը շարունակում է մնալ առաջատարը Լիգա 1-ում՝ մոտակա մրցակից Մարսելից առաջ անցնելով 12 միավորով: