«Ռուբինի» կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։
21-ամյա ֆուտբոլիստին հավակնում է «Նապոլին», որը փոխարինող է փնտրում Լորենցո Ինսինյեին, ով ամռանը տեղափոխվելու է «Տորոնտո»։
Այսօր տեղեկություն էր ստացվել, որ Խվիչան Վրաստանի հավաքականից կարող է չվերադառնալ «Ռուբին»։ Դա կապված է նրա հետ, որ նրա ու իր ընտանիքի վրա ճնշում են գործադրում ռուսական ակումբում խաղալու պատճառով։