«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը, որը հիմա գլխավորում է «Ասթոն Վիլան», մեկնաբանել է «Արսենալի» հարձակվող Բուկայո Սակայի խոսքերը մրցակցի կոպիտ խաղի մասին։
«Հարվածներ ոտքերի՞ն։ Դա խաղի մի մասն է։ Որքանով ես գիտեմ՝ ֆուտբոլը ոչ կոնտակտային մարզաձև չէ։ Հարվածները ֆուտբոլում թույլատրելի են, ֆիզիկական կոնտակտը՝ նույնպես։ Նա լավ ֆուտբոլիստ է, տաղանդ, ու ինձ դուր է գալիս նրա խաղը։
Բայց նա չի կարող դժգոհել մրցակիցների կոպիտ խաղից։ Սա ֆուտբոլ է։ Իմ ազդրերի մեջ պտուտակներ են, ինձ մոտ 16 անգամ վիրահատել են, ես դժվարությամբ եմ մարզասրահ գնում։
Եվ դա այն պատճառով, որ ես փող եմ վաստակում անգլիական ֆուտբոլում»,- Ջերարդի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։