«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Լա լիգայի 29-րդ տուրում «Բարսելոնայից» կրած 0-4 հաշվով պարտությունը։
«Մենք անընդունելի ձևով ներկայացրեցինք «Ռեալը»։ Ուզում էինք ինտենսիվ սկսել խաղը, բայց մրցակիցն ազատ գոտիներ գտավ, մենք բավականաչափ կոմպակտ չգործեցինք։
Առաջին գոլի ժամանակ մենք, գուցե, անուշադիր խաղացինք, նույնը վերաբերում է նաև երկրորդ գոլին։ Ինչ վերաբերում է ընդմիջմանը խաղի սխեմայի փոփոխությանը, ապա երբեմն խաղն է պահանջում դա։ Վատ չսկսեցինք, Վալվերդեն պահ ունեցավ, հետո բաց թողեցինք։
Մենք փոխանցումների հասցեատերեր փնտրելիս դժվարություններ ունեցանք։ Իսկ երկրորդ կեսում դադարեցինք պայքարել։
«Բարսան» էլի պահեր ուներ, արդյունքը կարող էր շատ ավելի վատ լինել»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում AS-ը։