«Լիվերպուլը» հետաքրքրված է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով։ Այս մասին հաղորդում է Fichajes-ը։
Լեհ ֆուտբոլիստը լավ ծանոթ է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, որի հետ 2010-14 թվականներին աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում»։
Լևանդովսկու ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։
Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023-ի ամռանը։