Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղում (0:4) զավեշտալի սիմուլյացիայի է դիմել։ Բրազիլացու մասնակցությամբ տեսանյութը մեծ տարածում է գտել միջազգային մամուլում։
Վինիսիուսը մեն-մենակ մնաց «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հետ և սկսեց ընկնել գերմանացի դարպասապահի հետ շփումից շատ ավելի առաջ: Ընկնելուց հետո բրազիլացին սկսեց ակտիվորեն ապացուցել մրցակիցներին, որ իր նկատմամբ կանոնները խախտվել են։