«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը շնորհավորել է «Բարսելոնային» «Ռեալի» դեմ տարած հաղթանակի առթիվ։
Կատալոնական ակումբը Լա լիգայի 29-րդ տուրում երեկ 4 անպատասխան գնդակ ուղարկեց մադրիդցիների դարպասը։
«Հաճույքով նայեցի այդ հիանալի ներկայացումը։ Հանում եմ գլխարկս»,- գրել է Մյուլերը թվիթերյան իր էջում։