Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում նոր բար է բացվել՝ Par 59 մինի գոլֆի դաշտով։
Հաստատությունն առաջին անգամ իր դռները բացեց բոլորի առաջ մարտի 18-ին։
«Par 59»-ը «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլի և Ուելսի ամենահաջողակ ժամանցային ապրանքանիշերից մեկի համագործակցության արդյունքն է: Հիշեցնենք, որ Բեյլը գոլֆի մոլի երկրպագու է:
Հաստատությունն իր այցելուներին առաջարկում է մեծ բար, ինչպես նաև երկու մինի գոլֆի դաշտ: