«Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Матч ТВ»-ի «Есть тема!» հաղորդման եթերում ասել է, որ տնտեսական պատժամիջոցների պայմաններում անհրաժեշտություն կա վերաիմաստավորելու ռուսական ֆուտբոլը։
«Առաջարկում եմ համաձայնել, որ ֆուտբոլը նույնպես սպորտաձև է։ Պետք է դա հասկանալ։ Ի՞նչ ենք մենք անում, որ նման աշխատավարձեր ենք ստանում, եթե հաշվի առնենք նույն գեղասահորդներին։ ՌՊԼ թոփ-5 թիմերի խաղացողը 5 անգամ ավելի շատ է վաստակում, քան համաշխարհային կարգի վիրաբույժը»,- ասել է Գրիգորյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն արգելել էին ռուսական ակումբներին ու Ռուսաստանի հավաքականին մասնակցել իրենց հովանու տակ անցկացվող մրցաշարերին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։