«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան ապրիլի 30-ին Լոնդոնում բռնցքամարտի մենամարտ կանցկացնի բլոգեր Ադամ Սալեհի հետ։
«Շատ ուրախ եմ, որ կյանքում առաջին անգամ եմ մասնակցում բռնցքամարտի հանդիպման, քանի որ միշտ մեծ հարգանք եմ տածել բռնցքամարտիկների նկատմամբ։ Դա ոչ միայն ուժ է, այլ նաև ռազմավարություն և տեխնիկա, որը նման է շախմատի:
Ինձ ամենից շատ անհանգստացնում է մարզումների տեխնիկան, քանի որ նրանց մարզումները բոլորովին տարբերվում են ֆուտբոլիստների մարզումներից։
Ես շատ եմ ուզում շատ աշխատեl և դուրս գալ իմ հարմարավետության գոտուց։ Ինձ պետք կգա իմ ամբողջ բրիտանական ընտանիքը, որպեսզի դուք ձեր աջակցությունը ցույց տաք ոչ միայն Լոնդոնից, այլ ամբողջ աշխարհից։ Մեծ Բրիտանիա, ես քո կարիքն ունեմ: Տղե՛րք, սա իսկապես խենթություն կլինի»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։