«Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ամփոփել է դռոմյան դերբին․ «Արծիվները» պարտվեցին այդ խաղում «Ռոմային»՝ 0-3։
Սարին խաղից հետո չի թաքցրել իր հիասթափությունը.
«Առաջին րոպեին մենք գոլ բաց թողեցինք, որը փչացրեց մեր խաղային ծրագրերը։ Թիմը պարզապես հանձնվեց, ինչը հանգեցրեց վերջնական տապալման:
Շատ եմ ցավում «Լացիոյի» երկրպագուների համար. Մենք պարտվեցինք նրանց համար ամենակարևոր խաղում, այն էլ՝ տհաճ ձևով»,- ասել է Սարին DAZN-ին տված հարցազրույցում։