Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչոն «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո կտրուկ է խոսել թիմի խաղի մասին.
«Մեր կողմից շատ վատ խաղ. Արդյունքն ինքնին խոսում է։ Մենք հանգիստ դուրս եկանք խաղին` մրցաշարային աղյուսակում մեծ առավելություն ունենալու պատճառով։ Ցավալի է Կլասիկոն պարտվելը. Ընդհանուր առմամբ հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, ստեղծված առավելությունը թույլ է տալիս գլխավորել աղյուսակը։
«Ռեալը» լավը չէր ոչ մի առումով՝ ոչ պաշտպանությունում, ոչ հարձակման գծում։ Մենք նույնիսկ անհարմար էինք զգում գնդակով լինելու ժամանակ: Սա վատագույն հանդիպումներից էր, բայց մենք դեռ առաջին տեղում ենք։
Ամեն ինչ հենց սկզբից սխալ ստացվեց, իսկ ընդմիջումից հետո մենք բաց թողեցինք ևս երկու գնդակ։ Շնորհավորում եմ Բարսելոնային: Մեզ դժվար օրեր են սպասվում, բայց «Ռեալը» կկարողանա վերականգնվել։ Դա կախված է միայն մեզանից», իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում Marca-ն: