«Բարսելոնայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարողացաբ երկու գոլի հեղինակ դառնալ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։
Գաբոնցի հարձակվողը գոլի հեղինակ է դարձել մադրիդցիների դեմ անցկացրած իր վերջին հինգ խաղերում: Ընդհանուր առմամբ այս խաղերում նա ունի 6 գոլ։
Օբամեյանգը դարձավ առաջին խաղացողը 21-րդ դարում, որը հինգ անընդմեջ խաղում գոլ է խփում Արքայական ակումբին, հայտնում է OptaJose-ն: Նա «Ռեալին» գոլեր է խփել նաև Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
32-ամյա հարձակվողը «Բարսելոնայում» անցկացրած 11 խաղում դարձել է 9 գոլի հեղինակ: