«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Սանտյագո Բեռնաբեուում» 4-0 հաշվով հաղթել է մրցակցին։
«Մենք վերադարձել ենք»,- գրել է Պիկեն թվիթերում։
«Բարսան» վերջին յոթ խաղում առաջին անգամ հաղթեց «Ռեալին», մինչ այդ գրանցվել էր ոչ-ոքի և հինգ պարտություն։