ՊՍԺ-ի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Մոնակոյի» դեմ խաղի ելքը (0:3).
«Շատ մեծ հիասթափություն է: Չի կարելի այդպես սկսել հանդիպումը: ՊՍԺ-ի ֆուտբոլիստները պետք է մոռանան Եվրոպայի մասին մինչև մրցաշրջանի ավարտը. Դադարը կարող է օգնել մեզ:
Ֆուտբոլիստներն ու մարզիչները մեղավոր են, բայց հիմա մենք պետք է վերադառնանք հաղթական ուղուն և ընթանանք տիտղոս տանող ճանապարհին»,- ասել է Պոչետինոն: