ԱՊԼ 30-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Վեստ Հեմին»:
Կուրտ Զումայի ինքնագոլի արդյունքում տանտերերն առաջ անցան հաշվի մեջ: 24-րդ րոպեին Սոնը կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Մինչև ընդմիջման գնալը հյուրերը կրճատեցին հաշվի տարբերությունը: 88-րդ րոպեին Սոնը հաշիվը դարձրեց 3-1:
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 51 միավորով 5-րդն է: