Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրում «Կադիսը» սեփական հարկի տակ առավելության է հասել «Վիլյառեալի» նկատմամբ:
Տանտերերը հաղթական գոլը խփել են 90-րդ րոպեին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված էր խաղին, սակայն մնաց պահեստայինների նստարանին:
Այս հաղթանակից հետո «Կադիսը» 27 միավորով 17-րդն է: