«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է խոսել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագրի երկարաձգման հնարավորության մասին։
«Շատ ենք շփվում Լևանդովսկու հետ, մտքեր ենք փոխանակում։ «Բավարիան» ուզում է պահել Ռոբերտին, բայց ամեն ինչ միշտ չէ այդքան հեշտ։ Ընդ որում, ես այնպիսի զգացողություն չունեմ, որ Լևանդովսկին չի ուզում մնալ թիմում։ Ցանկացած դեպքում որոշումը միասնական կլինի։ Մենք վստահաբար բանակցություններ կունենանք»,- Նագելսմանի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։