ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտավորված չէ Լիգա 1-ի 29-րդ տուրի «Մոնակոյի» դեմ խաղին։
Արգենտինացին խաղը բաց կթողնի մրսածության պատճառով։ 34-ամյա խաղացողը չի մասնակցել թիմի վերջին մարզումներին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ խաղը բաց կթողնեն նաև Սերխիո Ռամոսը և Անխել դի Մարիան։
«Մոնակոն» ՊՍԺ-ին կընդունի այսօր՝ մարտի 20-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 16:00-ին։