Մադրիդի «Ատլետիկոն» Լա Լիգայի 29-րդ տուրում հյուրընկալվել է «Ռայո Վալեկանոյին» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել: Հանդիպման միակ գնդակը 49-րդ րոպեին հեղինակել է Կոկեն և հաղթանակ պարգևել «Ատլետիկոյին» մադրիդյան դերբիում:
Նշենք՝ 85-րդ րոպեից հյուրերը խաղացել են 10 հոգով.Անխել Կորեան է կարմիր քարտ ստացել և հեռացվել խաղադաշտից:
29 տուրից հետո «Ատլետիկոն» գտնվում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականում՝ իր ակտիվում ունենալով 54 միավոր: «Ռայո Վալեկանոն» 32 միավորով գտնվում է 13-րդ տեղում: