«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը առանց ֆուտբոլի ժամանակը համեմատել է թմրադեղերից հրաժարվելու հետ։ Ֆրանսիացի մասնագետը պաշտոնը լքել է 2018-ին ու այդ ժամանակվանից ի վեր որպես մարզիչ չի աշխատում։
«Գիտեք, ես այլ կերպ կարող եմ ներդրում ունենալ, չնայած դեռ կարոտում եմ այն, դեռ կարոտում եմ այդ լարվածությունը։ Ես կարծես մի տղա լինեմ, որն այլևս թմրադեղեր չի օգտագործում։
Կարծում եմ՝ ես այլ կերպ կարող եմ իմ ներդրումն ունենալ, ու եթե կարողանամ դա անել ամբողջ աշխարհում, դա ինձ կբավարարի։
Ես այնպիսին եմ, ինչպիսին դուք, ես «Արսենալի» երկրպագու եմ։ Դա ավելին է, քան ֆուտբոլ դիտելը, դա կենսակերպ է»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Goal-ը։