«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է իսպանական Պրիմերայի 29-րդ տուրի՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին․
«Սա հիանալի պահ է ապացուցելու համար, որ մեր թիմը հիանալի ժամանակներ է ապրում։ Այս խաղում մենք պետք է ցուցադրենք մեր անհատականությունը, խաղանք մրցակցի հարկի տակ և ցույց տանք, թե որն է մեր ոճը։
Եթե պետք է նշեմ ֆավորիտի, ապա կասեմ, որ դա «Ռեալն» է, քանի որ խաղու է տանը և առաջնության առաջատարն է»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Ռեալի» և «Բարսելոնայի» միջև խաղը կկայանա Պրիմերայի 29-րդ տուրում կիրակի՝ մարտի 20-ին։ Խաղը կանցկացվի Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և կմեկնարկի ուղիղ կեսգիշերին։