Անգլիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Չելսին» հյուրընկալվել էր «Միդլսբրոյին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսում։ 15-րդ րոպեին աչքի ընկավ Ռոմելու Լուկակուն։ 31-րդ րոպեին Հաքիմ Զիեշը կրկնապատկեց լոնդոնցիների առավելությունը։
Խաղի մնացած հատվածում գոլեր այլևս չեղան, ու Տուխելի սաները կխաղան մրցաշարի կիսաեզրափակչում։