Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուները ՌՊԼ 33-րդ տուրի՝ Տուլայի «Արսենալի» դեմ խաղում ՈՒԵՖԱ-ին և ՖԻՖԱ-ին նվիրված պաստառ են ցուցադրել։
«Ֆուտբոլում տեղ չկա քաղաքականության համար»,- գրված է եղել պաստառի վրա։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական ակումբներին և Ռուսաստանի հավաքականին հեռացրին միջազգային մրցաշարերից։ Մասնավորապես, Մոսկվայի «Սպարտակը» դուրս մնաց Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչից, Ռուսաստանի տղամարդկանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնության անցումային փուլերին, իսկ կանանց հավաքականը հայտնվել էր Եվրո-2022-ում, բայց չի մասնակցի դրան։