Անգլիական Պրեմիեր-լիգայի 30-րդ տուրում «Արսենալը» Բիրմինգեմի «Վիլլա Պարկ» մարզադաշտում հյուրընկալվել է «Ասթոն Վիլայի» կողից և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման միակ գնդակը 30-րդ րոպեին հեղինակել է զինագործների հարձակվող Բուկայո Սական։
28 տուրից հետո «Արսենալը» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Զինագործները» 54 միավոր ունեն իրենց ակտիվում։ «Ասթոն Վիլան» 36 միավորով գտնվում է 9-րդ տեղում։