Եվս մեկ մեդալ է ապահովված Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Իր փայլուն ելույթների շարքը շարունակում է 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը։ Այս անգամ մեր մարզիկի հարվածներին չդիմացավ շվեդ Համպաս Բռոմանը։
Կիսաեզրափակիչում հայ մարզիկը կմրցի ադրբեջանցի Ջալալ Գուրբանովի հետ։